Ինչու է դառնություն լինում բերանում․ բժիշկը խոսել է ամենատարածված պատճառների մասին

Ինչու է դառնություն լինում բերանում․ բժիշկը խոսել է ամենատարածված պատճառների մասին

Բերանում դառնության զգացում կարող է առաջանալ տարբեր պատճառներով։ Газета.Ru-ի հետ զրույցում ասել է բժիշկ Օլգա Մալինովսկայան։

Ըստ նրա՝ դառը համը կարող է լինել կոնկրետ մթերք ուտելու կամ դեղահաբեր ընդունելու կողմնակի ազդեցություն։ Դեղամիջոցների թվում են հակաբիոտիկ տետրացիկլինը, լիթիումի պատրաստուկները, սիրտ-անոթային որոշ դեղամիջոցներ։ Եթե ​​տհաճ զգացողությունը երկար ժամանակ չի վերանում մի քանի օր կամ շաբաթներով, ապա պետք է հասկանալ պատճառները:

«Բերանի դառնությունը, որը մնում է ատամները լվանալուց հետո ու դառնում այնքան տհաճ, որ ազդում է սննդի համի վրա, քրոնիկ հիվանդությունների տարածված նշան է։ Շատ դեպքերում դա վկայում է մարսողական համակարգի պաթոլոգիաների մասին, օրինակ՝ լեղապարկի աշխատանքի հետ կապված խնդիրներ»,- նշել է Օլգա Մալինովսկայան։

Բացի այդ, ըստ մասնագետի, դառը համը հաճախ կապված է նաև կերակրափող մտնող լեղու հետ, որն ունի տհաճ համ։ Լեղին անհրաժեշտ է սնունդը մարսելու, առաջին հերթին՝ ճարպերը քայքայելու համար։ Այն արտադրվում է լյարդի կողմից ու կուտակվում լեղապարկում։ Սննդային սովորությունների և ապրելակերպի շնորհիվ մաղձը կարող է սկսել ավելի շատ արտադրվել, քան պետք է: Այն հաճախ լինում է ճարպային մթերքների օգտագործման պատճառով:

Բժշկի խոսքով՝ կան հիվանդություններ, որոնք խանգարում են լեղու բնականոն արտահոսքին՝ լեղաքարեր, լեղուղիների դիսկինեզիա, լեղապարկի բորբոքում՝ խոլեցիստիտ, խրոնիկ պանկրեատիտը և գաստրիտը կարող են դառնություն առաջացնել: «Տհաճ համը չի կարող լինել այս պաթոլոգիաների միակ ախտանիշը. հիվանդները դժգոհում են նաև որովայնի ցավից, սրտխառնոցից ու նույնիսկ փսխումից, այրոցի զգացումից ու փորկապությունից»,- շեշտել է Մալինովսկայան։

Նրա խոսքով՝ բերանի դառնության մեկ այլ ընդհանուր պատճառ ատամնաբուժական խնդիրներն են: «Դառը համը հաճախ հայտնվում է բերանի խոռոչում տեղի ունեցող բորբոքային պրոցեսների պատճառով, որոնք առաջանում են, օրինակ, ստոմատիտի հետևանքով։ Ուղեկցող նշաններից են ուտելիս գավի զգացողությունը, բերանի լորձաթաղանթի վրա խոցերի առաջացումը»,- պարզաբանել է փորձագետը։