Փաշինյանը Երևանում է, կայցելի՞ Եռաբլուր

Նիկոլ Փաշինյանը Երևանում է։ Քիչ առաջ MediaHub.am-ի տեսախցիկը ֆիքսեց՝ ինչպես է նա դուրս գալիս կառավարական առանձնատնից։

Հիշեցնենք, որ դեռ երեկ նա Ֆրանսիայում էր, պաշտոնական հանդիպում ուներ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Եվ քանի որ որևէ հաղորդագրություն չկար, թե երբ է նա վերադառնալու Հայաստան, շատերը հայտարարեցին, որ նա այսօր չի այցելի Եռաբլուր։

Բայց, քանի որ արդեն վերադարձել է, հնարավոր է, որ Փաշինյանն այցելի պանթեոն՝ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի․ երկու տարի առաջ հենց այս օրը մեկնարկեց աղետալի պատերազմը։

Նշենք, որ մեր տեղեկություններով, Փաշինյանն այս պահին դեռևս տատանվում է՝ գնա՞լ պանթեոն, թե՞՝ ոչ, ևս մեկ անգամ բորբոքե՞լ կրքերը, թե՞՝ ոչ։ Նրա արձագանքին են սպասում նաև գործադիրի անդամներն ու ՔՊ-ական պատգամավորները, որոնք դեռևս չեն այցելել Եռաբլուր ու ծաղիկներ չեն խոնարհել զոհերի շիրիմներին։

Նարե Գնունի