Առանց Պատմական Հայաստանի տեսլականի չի կարող լինել իրական Հայաստան․ Շարմազանովն արձագանքել է Փաշինյանին

Առանց Պատմական Հայաստանի տեսլականի չի կարող լինել իրական Հայաստան․ Շարմազանովն արձագանքել է Փաշինյանին

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Պատմական Հայաստանից հրաժարվելով՝ Նիկոլը մեզ դարձնելու է առանց հիշողության անասուն։

Պատմական եւ իրական Հայաստանի հակադրության թեզը թուրք-ադրբեջանական խոսույթ է։

Պատմական Հայաստանը սրտի մեջ պահելն ապահովել է 42 հազար քառ.կմ տարածքով ՀՀ եւ Արցախի Հանրապետության գոյությունը։

Իսկ Նիկոլի հիմար թեզը՝ հրաժարումը Պատմական Հայաստանից, հանգեցրել է ՀՀ կադաստրի վկայականի կորստի։

Ֆորպո՞ստ…

Կներեք, բայց էդ «ֆորպոստ Հայաստանը» 30 տարի «բոլոր միջազգային հարթակներում պարտության էր մատնել Ադրբեջանին» ձեւակերպումը Փաշինյանի կիրթ ու կառուցողական գործընկեր Ալիեւինն է:

Առանց Պատմական Հայաստանի տեսլականի չի կարող լինել իրական Հայաստան։

Կլինի ՝ «իրական թրքէրմինիստան կամ թրքնիկոլիստան»»։