Լարված իրավիճակ Արմավիրի մարզում. ինչ է կատարվում այս պահին

Լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Վաղ առավոտից Նոր Արմավիր և Նալբանդյան գյուղերի բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել են գյուղերը Արմավիրին կապող ճանապարհը և արդարացիորեն պահանջում են, որպեսզի կառավարությունը լսի իրենց և խնդիրը լուծեն ի օգուտ գյուղացու:
Ըստ Shamshyan . com-ի՝ ժամը 21:30-ի դրությամբ Նոր Արմավիր և Նալբանդյան գյուղերում գյուղացիները շարունակում են պայքարը:
Կայքի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «30 տարի է, երթևեկել ենք մարդաբոյ փոսերով ճանապարհներով: 30 տարի է, աչքներս ջուր կտրած սպասել ենք, որ էդ ճանապարհները ասֆալտապատեն: Միայն վերջին 2 տարում Նոր Արմավիրում ունեցանք որակյալ ասֆալտ, սակայն պարզվում է, մեր ուրախությունը կարճ տևեց: Նալբանդյան գյուղում էլ ճանապարհները հիշեցնում են քարե դար ու էդ ճանապարհները ավերելու մեջ կարելի է առաջին հորիզոնականում գրել Ազգային ժողովի պատգամավոր «Նովո» մականվամբ Նահապետ Գևորգյանի անունը:
Նրա ավազի հանքերի շահագործման հետևանքով 60-70 տոննա ավազով բարձված բեռնատարները ասես ասֆալտ ուտող լինեն: Լրիվ Նովոն ոնց-որ ասֆալտի բալգարկա լինի: 1000 անգամ դիմել ենք, խնդրել ենք, որ հետևություններ անի, բայց ձայն բարբառով անապատի: Մի քանի օր առաջ հենց նրա ընկերության բեռնատարը Նալբանդյան գյուղում ավերեց ջրագիծը ու 6 օր է, ջուրն անխնա հոսում է, առաջացել է մոտ 3-4 մետր խորությամբ հսկայական ջրափոս, բայց ո՛չ մարզպետարանը, ո՛չ Մեծամոր խոշորացված համայնքի ղեկավարի աշխատակազմից չեն բարեհաճում՝ գան ու էս փոսը սարքեն: 2 օր առաջ հեծանվով երեխան ընկավ հսկայական ջրափոսի մեջ: Հրաշքով փրկեցինք երեխային: Եթե Աստված չաներ, երեխան մահանար, ով էր պատասխան տալու՝ Նովո՞ն, մարզպե՞տը, թե՞ Մեծամոր խոշորացված համայնքի ղեկավարը…»:
Մանրամասները՝ կայքում: