Աբասը հույս է հայտնել, որ Պաղեստինը կընդգրկվի BRICS-ում

Աբասը հույս է հայտնել, որ Պաղեստինը կընդգրկվի BRICS-ում

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը հույս է հայտնել, որ Պաղեստինը շուտով կընդունվի BRICS-ում, նա ցանկանում է ամրապնդել գործընկերությունը ասոցիացիայի երկրների հետ:

«Մենք ընդգծում ենք մեր ցանկությունը, որ Պաղեստին պետությունը մոտ ապագայում ընդունվի BRICS ասոցիացիայի մեջ», - ասել է Աբասը BRICS Plus/Outreach գագաթնաժողովի եզրափակիչ հանդիպման ժամանակ:

Պաղեստինի նախագահը նշել է ԲՐԻԿՍ-ի երկրների հետ գործընկերային հարաբերություններն ամրապնդելու, խմբի գործունեությանը մասնակցելու երկրի ցանկությունը։

«ԲՐԻԿՍ-ի երկրները դարձել են որոշիչ և ազդեցիկ ուժ միջազգային խաղաղության և անվտանգության նորմերի սահմանման գործում»,- հավելել է Աբասը։