ՀՅԴ Հարավային Իրանի կենտրոնական կոմիտեն ողջունել է Արցախում ԱԺ նախագահի ընտրությունը

ՀՅԴ Հարավային Իրանի կենտրոնական կոմիտեն ողջունել է Արցախում ԱԺ նախագահի ընտրությունը

Հ.Յ.Դ Բիւրոյի անդամ սիրելի ընկ. Դաւիթ Իշխանեան,

Ողջունում ենք համայն հայութեան համար այս ճակատագրական ժամանակաշրջանում Ձեր ընտրութիւնը որպէս Արցախի Հանարպետութեան Ազգայի ժողովի նախագահ:

Հայ ժողովրդի համար այս ծանրագոյն պայմաններում, երբ Ադրբեջանի իշխանութիւնը մեծապետական ուժերի հովանաւորութեամբ իր թշնամական քաղաքականութիւնն է ցուցաբերում Արցախի եւ Հայաստանի Հանրապետութիւնների նկատմամբ ու տարածաշրջանում կիրառւող էթնիկ զտման քաղաքականութեան արդիւնքում շրջափակւել է Արցախը, եւ արցախահայութիւնը զրկւելով իր տարրական իրաւունքներից կանգնած է հումանիտար աղէտի առջեւ, համոզւած ենք, որ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը որպէս առաջնային մանդատով օժտւած պետական մարմին, Ձեր գլխաւորութեամբ, ոչ միայն իր ամբողջական ջանքն է գործադրելու ծառացած ներպետական եւ միջազգային մարտահրաւէրների դիմագրաւման ուղղութեամբ, այլ նաեւ նոր լիցք է հաղորդելու Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան վերականգնման գործին:

Շրջանիս կազմակերպութիւնն իր զօրակցութիւնն ու անվերապահ աջակցութիւնն է յայտնում Ձեզ եւ ողջ արցախահայութեանը:

Հ.Յ.Դ. Հարաւային Իրանի Կենտրոնական կոմիտէ