Ինքնաթիռը թռիչքից կես ժամ հետո վերադարձել է օդանավակայան՝ անկառավարելի ձիու պատճառով

Ինքնաթիռը թռիչքից կես ժամ հետո վերադարձել է օդանավակայան՝ անկառավարելի ձիու պատճառով

Նյու Յորքում ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան՝ կենդանու հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է AbcNews-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Բելգիա մեկնող ինքնաթիռում։ Ինքնաթիռը գետնից ավելի քան ինը հազար մետր բարձրության վրա է եղել, երբ ձին սկսել է անկառավարելի դառնալ։

Կենդանուն հնարավոր չի եղել հանգստացնել, ուստի թռիչքից կես ժամ հետո անձնակազմը թույլտվություն է խնդրել վերադառնալ օդանավակայան։ Բացի այդ, օդաչուն խնդրել է, որ օդանավակայանում լինի անասնաբույժ:

Հաղորդվում է, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Լիեժում։