Արարատ Միրզոյանը կգա ԱԺ

Արարատ Միրզոյանը կգա ԱԺ

Այսօր՝ մարտի 24-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ է գալու՝ մասնակցելու արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին։

Նշենք, որ հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է գումարելու, որի ընթացքում ներկայացվելու է «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը։

Ըստ օրակարգի՝ նիստին մասնակցելու է նաև Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Նարե Գնունի