Արթուր Վանեցյանը հորդորում է համախմբվել հանուն Արցախի և ՀՀ-ի ու գալ Ազատության հրապարակ

Վերջին օրերին այս իշխանությունների կողմից արվող արտահայտությունները, որոնք փորձում են հրամցնել մեր ժողովրդին, խոսում են այն մասին, որ նրանք արդեն համակերպվել են Արցախի կորստի հետ, պատրաստ են հանձնել Արցախն ամբողջությամբ թշնամուն։ Այս մասին այսօր «Ազատության» հրապարակից իր ուղերձի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ով կոչով դիմեց ժողովրդին․

«Ես եկել եմ «Ազատության» հրապարակ, չեմ պատրաստվում այլևս վերադառնալ տուն, ուզում եմ լինել այստեղ, շփվել բոլորիդ հետ, խոսենք, հասկանանք՝ ինչ է կատարվում և ինչ պետք է անենք։ Հարգել՛ի հայրենակիցներ, հարգել՛ի ժողովուրդ, ես լինելու եմ այստեղ, խնդրում եմ եկեք «Ազատության» հրապարակ, եկեք միասին համախմբվենք, հզորանանք, ուժեղանանք և պայքարենք հանուն ՀՀ-ի, հանուն Արցախի և հանուն հայ լինելու»,- իր խոսքը եզրափակեց կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։