16-ամյա երիտասարդի uպանության մեջ կասակածվողը ձերբակալվեց

16-ամյա երիտասարդի uպանության մեջ կասակածվողը ձերբակալվեց

Ապրիլի 19-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում։ Ինչպես մամուլում գրվել էր՝ մահացածը Երևանի բնակիչ 16-ամյա Բ․ Դ-ն էր, իսկ վիրավորները, ովքեր տեղափոխվել էին «Ուիգմոր» բժշկական կենտրոն, 16-ամյա Տիգրան Լ.-ն և 19-ամյա Սողոմոն Լ.-ն են:

MediaHub–ին Քննչական Կոմիտեից հայտնեցին, որ մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ի երեկոյան՝ ժամը 22։20-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մահացած վիճակում «Միքայելյան վիրաբուժության կենտրոն» է տեղափոխվել անչափահաս տղա: Նրանից բացի հիվանդանոց է տեղափոխվել երկու վիրավոր անձինք՝ եղբայրներ, որոնք ավելի ուշ տեղափոխվել են ոստիկանություն։

Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ։