Անահիտ Ավանեսյանի «կումիռը»

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր վիրավորվել է լրատվամիջոցից ու փորձել վիրավորել ԶԼՄ-ին՝ վերջինիս հրապարակումը «տխմարություն» որակելով: Չենք անդրադառնա սույն տիկնոջ գրառմանը, քանի որ իր իսկ կողմից օգտագործված բառը լիովին նկարագրում է այն բոլոր այսպես կոչված «բարեփոխումները», որոնցով նա վերջին տարիներին ընկել է մեր հասարակության ջանին:
Իր «բարեփոխումներին» MediaHub-ը բազմիցս է անդրադարձել ու կշարունակի դա անել, քանզի քանի դեռ Անահիտ Ավանեսյանը նախարար է, առողջապահության համակարգը ամեն ինչով զբաղվելու է, բայց ժողովրդի շահերը պահելով ու նրանց կյանքը թեթևացնելով: Այլ կերպ ասած՝ տխմարություններից հետայսու էլ զերծ չենք մնալու:
Բայց Ավանեսյանը, հրապարակելով լուսանկար, թե իր ու փոխնախարար Լենա Նանուշյանի հարաբերությունները փայլուն են, և Նանուշյանը չի հավակնում զբաղեցնել իր տեղը, նաև Նիկոլ Փաշինյանին է ռևերանս արել, թե «տես, գլխիս վերևը տեղ ունես, ես քո արևով եմ երդվում»... սա ՔՊ-ականների կոդերով լեզուն է, մենք այն դժվար հասկանանք (ու փառք Աստծո):
Պարզապես հիշեցնենք. Սուրբ գիրքն ասում է՝ «Ձեզ համար կուռքեր մի՛ սարքեք, կեղծերին մի՛ պաշտեք»... թեև՝ ո՞ւմ ենք ասում: