Մեր տրոյական ձին Նիկոլ Փաշինյանն ա. Շարմազանով

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը մեկնաբանելիս ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում տրոյական ձիու կարգավիճակում է։ Նա խարխլում է քաղաքացիների ոգին և խոչընդոտում պայքարը։ Ինչպես նաև ինտեգրման պատրվակով ուզում է ձուլել մեր ժողովրդին Ադրբեջանի հետ:

Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում, և հենց նա է պահում բլոկադայում Արցախի ժողովրդին.

«Նա է բերել թուրքին Գորիս և Կապան: Նիկոլը, Ալիևը և Էրդողանն են հայերի գլխավոր խնդիրը»- շեշտեց Շարմազանովը։ 

Մանրամասները՝ տեսանյութում