Մեղավորը Զեփյուռ Բրուտյանը չէ․ Կարպովիչն ակնարկել է Պրիլուչնիից բաժանվելու պատճառի մասին

Դերասանուհի Միրոսլավա Կարպովիչն ակնարկել է, որ իր ու գործընկոջ՝ Պավել Պրիլուչնիի բաժանման պատճառը ոչ թե կին է եղել, այլ ճգնաժամը հարաբերություններում։
Մինչեւ վերջերս բոլորը քննարկում էին դերասան Պավել Պրիլուչնիի եւ Միրոսլավա Կարպովիչի սիրավեպի մասին լուրերը։ Զույգը միասին հանգստանում էր, Կարպովիչը նույնիսկ կարողացել էր լեզու գտնել Պրիլուչնիի երեխաների հետ։
Սակայն այս տարվա մայիսին Պրիլուչնին ամուսնացել է։ Նրա ընտրյալը «В клетке» հեռուստասերիալի 26-ամյա աստղ Զեփյուռ Բրուտյանն է։ Դերասանը նրա հետ սիրավեպ է սկսել նկարահանման հրապարակում։
Կարպովիչը չէր մեկնաբանում իրավիճակը, սակայն այժմ թողարկվել է նրա մասնակցությամբ «Ո՞վ ենք մենք իրար համար» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը։ Տեսահոլովակի սյուժեն բավականին պարզ է՝ սկզբում հերոսները երջանիկ են, իսկ հետո տարաձայնություններ են սկսվում, որոնք ուղեկցվում են վեճերով:
«Ես կարող էի ասել այս ամենը, բայց ինձ հնարավորություն տրվեց երգել այս մասին», - նշել է Կարպովիչը:
Երկրպագուները կարծում են, որ նա այդ կերպ ակնարկել է, որ Պրիլուչնիից բաժանվելու իրական պատճառը ոչ թե կին է, այլ ճգնաժամը հարաբերություններում:
Մինչ այդ Պավել Պրիլուչնին ամուսնացած էր դերասանուհի Ագաթա Մուցենիեցեի հետ։ Նրանք որդի ունեն՝ Տիմոֆեյը եւ դուստր՝ Միան։ 2020 թվականի փետրվարին աստղերը հայտարարել են, որ բաժանվում են, իսկ հունիսին ավարտվել է ամուսնալուծության գործընթացը։