Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Ուկրաինայի անվտանգության ռազմավարություն են մշակել

Փարիզն ու Լոնդոնը մշակել են Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու ռազմավարություն, որը կարող է ներառել ռազմական կոնտինգենտներ հակամարտության գոտի ուղարկելը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ում խոսքերը փոխանցում է RIA Novosti-ն։
«Այն, ինչ մենք պատրաստել ենք մեր բրիտանացի գործընկերների հետ, այն է, որ մենք պատրաստ ենք անվտանգության երաշխիքներ տրամադրել (Ուկրաինա-խմբ.), որոնք կարող են հասնել մինչև զորքեր ուղարկելը»,- ասել է Մակրոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը։
Հեռարձակումն իրականացրել է Ելիսեյան պալատը X սոցիալական ցանցում։
Նրա խոսքով, նրանք «պարտադիր չէ, որ տեղակայվեն առաջնագծում», այլ ներկա կլինեն «որպես երաշխիք»։
Մակրոնը նաև հայտարարել է, որ անհնար է վերցնել ռուսական սառեցված ակտիվները, քանի որ դա հակասում է միջազգային իրավունքին։