Պարոն վարչապետ, մենք Ձեզ ընտրել ենք, հիմա եկեք, սրա պատասխանը տվեք. «Մալաթիա» տոնավաճառի աշխատող

«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում՝ տոնավաճառի փակման դեմ:

Ակցիայի աշխատակիցներից մեկը նշեց, որ խոսքը 700-800 անձի ապագայի մասին է, նրանցից բոլորի ընտանիքում կա մոտ 10 անձ: Նրանց գերակշիռ մասը  30 տարի աշխատում է տվյալ շուկայում: 

«Աշխատում ենք շատ խելացի տնօրենի  հետ, այսքան տարի մենք չենք լսել անգամ մեր տնօրենի բարձր ձայնը: Ինչ կազմակերպել է , բոլորս միասին մասնակցել ենք: Բոլորս պարտքերի տակ ենք, տոկոսներ ունենք, ունենք ուսանողներ, հիվանդներ, որոնց պահում է էս շուկան: Մի մտածեք միլիոններ ենք առնում, կոպեկների վրա ենք», - նշեց նա:

Վերջինս նաև ասաց, որ մութ ու խավար տարիներին բոլորը զրկված էին ամեն ինչից, նույնիսկ իրենք նվերներ էին անում.

«Եկել են մեր մշտական հաճախորդները, հաճախ զեղչեր ենք արել, նույնիսկ նվիրել, հասկանում եք՝ ժողովրդին մենք շատ ենք պետք: Անվտանգային պայմանների հետ կապված խնդրում ենք տրամադրել ժամանակ: Չէ որ սա մենք սարքել, բարձրացրել ենք, այստեղ անասնագոմ է եղել ու կառուցվել է մեր բոլորի միջոցներով, էնպես չի՝ պետությունը բերել դրել ա մեր տակը, ինչպես որոշակի մարդկանց»,- հայտարարեց նա: 

Դիմեց նաև Նիկոլ Փաշինյանին.

«Պարոն վարչապետ, ձեր ընտրությունների ժամանակ դուք եկաք շուկա և մենք ձեզ լսեցինք ու ընտրեցինք, հիմա եկեք ու սրա պատասխանը տվեք: Դուք, երբ նեղն եք ընկնում, ասում եք ժողովուրդը մեր թիկունքին ա, հիմա էլ եկեք դուք կանգնեք մեր թիկունքին», - հավելեց ակցիայի մասնակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում: