Բժիշկը զգուշացրել է արեւայրուկի վտանգի մասին

Արևի այրման հետևանքով մաշկի վնասվածքն անմիջապես չի ի հայտ գալիս, քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթումը կուտակային ազդեցություն ունի։ Ասել է բժիշկ Անդրեյ Տյաժելնիկովը, որ խոսքերն է մեջբերել «Ռիա Նովոստի»-ն։
Մասնագետի խոսքով՝ կարմրություն ու ցավեր են հայտնվում երկու-երեք ժամ հետո։ Այս դեպքում պետք է անհապաղ գնալ ստվեր կամ զով սենյակ, սառը ցնցուղ ընդունել և թաց սրբիչ տեղադրել վնասված հատվածի վրա։
Մաշկը պետք է բուժել այրվածքային սփրեյով, իսկ եթե քոր առաջանա, ընդունեք հակահիստամին: