Նիկոլ Փաշինյանը ծնկել է Ալիևի ուլտիմատումների առաջ․ Շարմազանով
Կարո՞ղ է Սամվել Շահրամանյանն է հասցրել Արցախը այս վիճակին, կարո՞ղ է Սամվել Շահրամանյանն է ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում։ Արցախում տիրող այս ողբերգական և ծանր իրավիճակը ուղիղ հետևանք է Նիկոլ Փաշինյանի պրոադրբեջանական քաղաքականության։ Եվ Արցախում տիրող այս վիճակը՝ Լաչինի միջանցքի փակումից սկսած մինչև հումանիտար աղետը, մինչև ինքնորոշման իրավունքի հարցի գրեթե փակումը առնվազն Ադրբեջանի կողմից, այս ամենը հետևանք է Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, եթե Նիկոլ Փաշինյանը չէր շնորհավորում Շահրամանյանին, ապա աջակցություն հայտնել կարող էր Արցախի նոր իշխանություններին։
«Բայց Նիկոլ Փաշինյանը, ի տարբերություն արցախահայության, ծնկել է Ալիևի ուլտիմատումների առաջ և իրականացնում Ալիևի երազանքը` Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում»,- հայտնեց Շարմազանովը։
Մանրամասները՝ տեսանյութում