Մեկնարկել է Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Չեխիա

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Չեխիա

Մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Չեխիա: Տեղի է ունեցել առանձնազրույց, ապա նաև Արարատ Միրզոյանի ընդլայնված կազմով հանդիպումը Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկու հետ:

Քննարկվել են հայ-չեխական հարաբերություններին, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: