Առաջընթաց կա․ մեծ ջանքեր պետք է գործադրվեն վերջնական համաձայնագրի հասնելու համար. Բլինքեն

Քրտնաջան աշխատանք է պահանջվում վերջնական համաձայնության հասնելու համար․ այս մասին հինգշաբթի օրը Վաշինգտոնում ավարտված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների ֆոնին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Բլինքենն ասել է, որ բանակցություններում առաջընթաց կա, այդ թվում՝ համաձայնություն որոշ լրացուցիչ հոդվածների վերաբերյալ․ «Դեռ դժվար աշխատանք կա անելու՝ փորձելով հասնել վերջնական համաձայնության», - ասել է նա։
Բլինքենի խոսքով՝ բանակցություններն անցկացվել են «անկեղծորեն և անմիջական»։
Նա նշել է, որ հետագա հանդիպումներ են նախատեսված մի քանի շաբաթից։