Իրանի հարավ-արևելքում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի հարավ-արևելքում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հրապարակած տվյալները։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 7։50-ին, էպիկենտրոնը եղել է Ֆանուջ քաղաքից 58 կմ հյուսիս-արևմուտք։ Օջախն ընկած է եղել 10 կմ խորության վրա։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվել: