Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպանը հաջողություն է մաղթել Մարինա Կալյուրանդին

Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդին, ով ավարտում է իր պաշտոնավարումը։
Բալայանն X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել։
«Սիրելի′ Մարիա Կալյուրանդ, շնորհակալություն Ձեր նվիրվածության, վճռականության, ըմբռնման և ջանքերի համար», - գրել է Տիգրան Բալայան։