Նեթանյահուի ինքնաթիռի դիմապակու վրա ճաք է հայտնաբերվել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի օդանավի դիմապակու վրա ճեղք է հայտնաբերվել, թերությունը հայտնաբերվել է ինքնաթիռի վայրէջքի ժամանակ՝ Վաշինգտոնում ուսումնական թռիչքից հետո, հայտնում է Ynet լրատվական պորտալը։
Վարչապետ Նեթանյահուի «Կնաֆ Սիոն» ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Վաշինգտոնում՝ դիմապակու արտաքին մասում առաջացած փոքրիկ ճեղքով, մանրակրկիտ զննումից և իրավասու մարմինների կողմից թռիչքը Իսրայել շարունակելու թույլտվությունից հետո, ինքնաթիռը վերադարձել է և ապահով վայրէջք կատարել:
Ynet-ը պարզաբանում է, որ նման անսարքությունը սովորական երևույթ է և որևէ առանձնահատուկ վտանգ չի ներկայացնում, այժմ կատարվում են անհրաժեշտ վերանորոգման աշխատանքներ՝ խնդիրը վերացնելու համար.
The Times of Israel-ն ավելի վաղ հայտնել էր, որ Նեթանյահուն հուլիսի 22-ին Վաշինգտոն այցի ընթացքում կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Ըստ ԶԼՄ-ների՝ Իսրայելի վարչապետի ելույթը նախատեսված է հուլիսի 24-ին ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի համատեղ նիստում: Այն տեղի կունենա լարվածության ֆոնին, որն առաջացել է Թել Ավիվի և Վաշինգտոնի միջև՝ Գազայի հատվածում պատերազմի պատճառով։