Փաշինյանի ցանկացած զբոսանք սադրանք է քաղաքացու նկատմամբ․ Թագուհի Թովմասյան

Երկրի վարչապետն իր հանգիստը վայելում է Երեւանի փողոցներում եւ դրանից տուժում են քաղաքացիները, ովքեր ինչ-որ առումով բողոք, դժգոհություն ունեն ու փորձում են այն արտահայտել․ MediaHub-ի հաղորդմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Ես որեւէ տեղեկություն չունեմ, թե արդյո՞ք Վարուժան Ավետիսյանի որդին հասցրել է մի բան ասել։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանին որեւէ իմաստով չի կարելի մոտենալ։ Նախկինում նա փողոցներում քայլում էր, մարդիկ մոտենում էին, նկարվում նրա հետ, հյուրասիրություններ անում»,-ասաց նա։
Ըստ Թովմասյանի՝ սա դատապարտելի է, Նիկոլ Փաշինյանի ցանկացած զբոսանք սադրանք է Հայաստանի քաղաքացիների նկատմամբ։
Հիշեցնենք, որ երեկ Ազգային-ժողովրդավարական բեւեռը հաղորդագրություն տարածեց, նշելով, որ «Սասնա Ծռեր» խմբավորման պարագլուխներից Վարուժան Ավետիսյանի որդին՝ Դավիթը ձերբակալվել է։ Դեպքի վերաբերյալ գրառում էր կատարել նաեւ Վարուժան Ավետիսյանի դուստրը՝ Անի Ավետիսյանը, մասնավորապես, գրելով․ «Մոտ 1 ժամ առաջ «Անգլիական» այգու տարածքից առեւանգել են եղբորս` Դավիթ Վարուժանի Ավետիսյանին: Ականատեսի խոսքով՝ եղբայրս մոտեցել է վարչապետ կոչեցյալին եւ վերջինիս տիկնոջը, իր բողոքի ձայնը բարձրացնելու նպատակով: Այնուհետեւ եղբորս քաշքշել են եւ բռնի ուժով բերման ենթարկել ու տարել անհայտ ուղղությամբ»:
Մանրամասն՝ տեսանյութում