17-ամյա իջևանցի աղջիկը ինքնասպան է եղել․ մանրամասներ

MediaHub-ի տեղեկությունների համաձայն 17-ամյա իջևանցի աղջիկը ինքնասպան է եղել՝ կախվելու միջոցով։ Հարազատները նշել են, որ աղջիկը, ըստ իրենց կասկածների, նման քայլի է դիմել անձնական խնդիրների պատճառով։ Իջևանի տարբեր քաղաքացիներ մեր աղբյուրի խոսքով՝ նշել են, որ աղջիկը նախապես օրեր առաջ ջնջել է իր սոցիալական բոլոր էջերը։
Տվյալի առնչությամբ՝ MediaHub-ը կապ հաստատեց քննչական կոմիտե՝ որևէ տեղեկություն իմանալու նպատակով, որտեղից մեզ հայտնեցին, որ արձանագրվել է նման դեպք․ «Աղջիկն ինքնասպան է եղել՝ կախվելով իրենց տան կտուրում։
Հարուցվել է քրեական գործ 110 հոդվածի առաջին մասով։ Աղջիկը գրություն չի թողել»,- հայտնեցին քննչական կոմիտեից։