Քիչ եմ արել ու էլի եմ անելու․ Նարեկ Մալյանը՝ իր դատական գործի մասին

Քիչ եմ արել ու էլի եմ անելու․ Նարեկ Մալյանը՝ իր դատական գործի մասին

Երեկ գրող, հասարակական գործիչ Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ արդեն այսօր դատարանում հնչեցնելու է իր վերջին խոսքը։ 

Նշենք, որ Մալյանի մեղադրանքը 2021 թվականին փետրվարի 20-ին «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումն Ազատության հրապարակում բեմադրելն է, որը համարվել է որպես բռնության կոչ։ 

Այսօր Մալյանը դատարանում ասաց, որ այս դատավարությունն այդ պերֆորմանսի 2-րդ մասն է։ 

«Շատ հետաքրքիր է, իրականում ես մեծագույն հաճույք ստացա այս դատավարությունից, բայց անկեղծ ասած՝ չհասկացա, թե ինչի համար եմ այստեղ, ինչ պիտի չանեի։ Օրինակ՝ Հայաստանում արգելվա՞ծ է Նիկոլաե Չաուշեսկուի անունը տալը,   ո՞վ է դա արգելել, ո՞վ կարող է արգելել ինձ սա անել, կամ արգելվա՞ծ է ներկայացում բեմադրել Բաղրամյան պողոտայում, ո՞վ է արգելել, ի՞նչ արգելված բան եմ արել»,- ասաց նա։

Մալյանը նշեց, որ որևէ արգելք չի կարող լինել իր ստեղծագործությունների վրա։

«Ես սա անելու եմ, ես շարունակելու եմ անել, ավելի մեծ թափով, որովհետև չեմ համարում, որ այդտեղ որևէ հակաօրինական բան կա։ Ինչ արել եմ՝ արել եմ լավ, արել եմ քիչ ու էլի եմ անելու»,-ամփոփեց Մալյանը։

Նշենք, որ դատական նիստը հետաձգվեց, հաջորդը կկայանա հունիսի 30-ին, ժամը 16.00-ին: