Երկար չտևեց վիշտը. Քիմ Քարդաշյանը պատրաստ է նոր հարաբերությունների

Քիմ Քարդաշյանի՝ Փիթ Դևիդսոնից բաժանվելու լուրերից մեկ ամիս էլ չանցած՝ աստղն արդեն մտածում է, թե ում հետ նոր հարաբերությունների մեջ մտնի։
Onnet.am-ը փոխանցում է, որ Քիմը «հարցնում է, թե ում հետ պետք է ժամադրվի հաջորդը»։ Աղբյուրը հավելում է, որ նա «շատ տարբերակներ ունի»։ Իհարկե, ամեն ինչ չի անցել առանց սիրելիների ազդեցության. հաղորդվում է, որ «նրա բոլոր ընկերներն անընդհատ փորձում են տրամադրել նրան»:
Մեկ այլ ինսայդեր ասել է, որ պատկերացում ունի այն զուգընկերոջ մասին, ում նա տեսնում է իր կողքին։ «Քիմը հայտնել է, որ պատրաստ է հանդիպել ավելի տարիքով տղամարդու հետ, բայց դա պետք է լինի ճիշտ մարդ, ով հասկանում է իր կյանքը»,- հայտնում են նրանք։ «Նա այժմ չի ուզում զոհել իր ազատությանը»: Ինսայդերները հավելել են. «Նա սիրում է ժամադրություններ և միանշանակ բաց է կրկին այնտեղ լինելու համար»:
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի և Փիթ Դևիդսոնի սիրավեպը սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերին, երբ նրանք համբուրվել են SNL շոուի եթերում։ Մինչ այդ Քիմն ամուսնացած էր Քանյե Ուեսթի հետ, որից վերջնականապես բաժանվեց մարտի սկզբին։