Ադրբեջանի հոգևոր առաջնորդն ու Գարեգին Բ-ն կհանդիպե՞ն

Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադե Ալլահշուքյուր Փաշազադեն խոսել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպման մասին։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Փաշազադեն այս պահին բացառել է հանդիպումը Հայաստանի հոգևոր առաջնորդի հետ։
Նրա խոսքով՝ հայ հոգևոր առաջնորդի վարած քաղաքականության պատճառով հանդիպումը դեռ հնարավոր չէ։
«Նրա գործողությունները թույլ չեն տալիս այս հանդիպմանը կայանալ»,- ասել է Փաշազադեն։