Վարորդը խափանված արգելակներով վարել է 514 կմ ու ողջ մնացել

Վարորդը խափանված արգելակներով վարել է 514 կմ ու ողջ մնացել

Չինաստանում վարորդը խափանված արգելակներով վարել է 514 կիլոմետր եւ ողջ մնացել։

Տղամարդը, ով չինական արտադրության Haval H6 Crossover է վարել, մեքենան դրել է ինքնակառավարկան համակարգի վրա եւ արագությունը սահմանել ժամում մոտ 100 կիլոմետր։ Ավելի ուշ Լոն փորձել է իջեցնել արագությունը, սակայն համակարգը դադարել է արձագանքել նրա հրամաններին եւ նա ստիպված է եղել նույն արագությամբ քշել մի քանի հարյուր կիլոմետր՝ մինչեւ մեքենայի վառելիքը վերջացել է։ Այս ողջ ընթացքում նա վախեցել է իր կյանքի համար։

Տղամարդը վարել է 514 կիլոմետր, ճանապարհը տեւել է մոտ հինգ ժամ։