Ադրբեջանի Գադաբայի շրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ. ծեծի են ենթարկել 3 լրագրողի (տեսանյութ)

Ադրբեջանի Գադաբայի շրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանները ծեծի են ենթարկել տեղի տարեց բնակիչներին, ովքեր բողոքում էին գյուղում արհեստական լճի կառուցման դեմ։ Նաեւ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ լսվում էր կրակահերթ:
Ադրբեջանցի լրագրողներից մեկը գրառում կատարել սոցհարթակում եւ հայտնել, որ Գադաբայի շրջանում ծեծի են ենթարկել 3 լրագրողի: Ոստիկանները նաև սահմանափակել են Գադաբայի շրջանի Սոյուդլու գյուղի մուտքը:
Ակտիվիստներից մեկին ձերբակալել են, մյուսին դատապարտել, եւս մեկին զորակոչել: 4-րդ ակտիվիստը գտնվում է ոստիկանության բաժանմունքում:
Տեղի լատվամիջոցներն էլ իրենց հերթին հայտնում են, որ դիտորդական խմբի անդամները հանձնաժողովի նախագահ Մուխթար Բաբաևին տեղեկացրել են, որ լճի հատակը ծածկված է թաղանթով, որը կանխում է վնասակար նյութերի շփումը հողի հետ։ Լիճ թափվող ցիանիդը չեզոքացվում է պերօքսիդով։
«Abzas Media»-ի աշխատակից Նարգիզ Աբսալամովային և «Ամերիկայի Ձայն»-ի լրագրող Նիգար Մուբարիզին, ովքեր նկարահանումներ էին անում Գադաբայի Սոյուդլու գյուղում, բերման են ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից։
Աբսալամովան հայտնել է, որ ոստիկանությունն իրենց բռնությամբ բերման է ենթարկել, և այժմ ցանկանում են ուղարկել Բաքու։
«Ամերիկայի ձայնի» կայքի աշխատակից Նիգար Մուբարիզը պատմել է, որ իրեն են մոտեցել երեք հոգի՝ մեկ քաղաքացիական անձ և երկու ոստիկան և խլել հեռախոսը։ Ավելի ուշ նրանց բաց են թողել. լրագրողները պատրաստվում են բողոքել:
Հիշեցնենք որ ավելի վաղ, Ադրբեջանի ոչ լեգիտիմ ավտորիտար ռեժիմի ոստիկանական ուժերը դաժանորեն հարձակվել էին ադրբեջանցի գյուղացիների վրա, ովքեր փորձում էին փրկել իրենց գյուղը Ալիևի ընկերությունից. այդ մասին Twitter–ի իր էջում գրել է ադրբեջանցի լրագրող Ռուստամ Իսմայիլբեյլին և հրապարակել տեսանյութ։
Տեսանյութը՝ այստեղ