Մբապեն բաց կթողնի Ֆրանսիայի առաջնության մեկնարկը

ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն բաց կթողնի Ֆրանսիայի առաջնության մեկնարկային տուրի հանդիպումը, հաղորդում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը։
23-ամյա ֆուտբոլիստը ազդրի մկանային վնասվածք ունի։ Նա շարունակում է մարզվել անհատական ծրագրով։
Առաջին տուրում ՊՍԺ-ն օգոստոսի 6-ին կհյուրընկալվի «Կլերմոնին»։ Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։