Այս ըմպելիքը հրահրում է փսիխոզ, զայրույթ և տրամադրության փոփոխություններ

Ընդհանուր բժիշկ Թիմուր Ասանովը խոսել է մարդու օրգանիզմի վրա ալկոհոլի բացասական ազդեցության մասին։
Նրա խոսքով՝ ալկոհոլային խմիչքները քայքայում են ոչ միայն լյարդը, ստամոքսը եւ այլ օրգաններ, այլեւ հանգեցնում են հոգեկան հիվանդության։
«Ալկոհոլի կանոնավոր օգտագործման հետևանքով մարդը կարող է զգալ փսիխոզ, հիստերիկ նոպաներ, տրամադրության կտրուկ փոփոխություններ, քնի խանգարումներ:
Ալկոհոլից խաթարված ֆունկցիաների վերականգնումը շատ դանդաղ է տեղի ունենում, իսկ որոշ դեպքերում գործընթացը կարող է անշրջելի լինել»,- ասաց բժիշկը՝ նշելով, որ ալկոհոլը կարող է նույնիսկ շիզոֆրենիայի հանգեցնել։