Պապիկյանը և Բորիս Պիստորիուսը կարճատև հանդիպում են ունեցել

Պապիկյանը և  Բորիս Պիստորիուսը կարճատև հանդիպում են ունեցել

Փետրվարի 17-ին՝ ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Գերմանիայի ազգային պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը կարճատև հանդիպում են ունեցել։

Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական համագործակցության ընթացքը,  հայտնել իրենց գոհունակությունը և
պայմանավորվել ընդլայնել համագործակցությունը։

Նախարարները կարևորել են նաև Հարավային Կովկասում անվտանգության և կայունության իրավիճակը։

Գերմանական կողմը պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումներին։