Գաբրիել Սարգսյանը տարավ երկրորդ հաղթանակը եւ առաջատարների թվում է․ ԵԱ

 Գաբրիել Սարգսյանը տարավ երկրորդ հաղթանակը եւ առաջատարների թվում է․ ԵԱ

Ռումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության երկրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տարավ միայն Գաբրիել Սարգսյանը, որը 2 միավորով 48 առաջատարների թվում է։

1,5-ական միավոր ունեն Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սարգիս Վաչ Սարգսյանը։

1-ական միավոր են վաստակել Արսեն Դավթյանը, Արթուր Դավթյանը, կես միավոր՝ Հայկ Երիցյանը։ Վահան Նալբանդյանը երկու պարտություն է կրել։

Առաջնությունում կանցկացվի 11 մրցափուլ։ Առաջին 20 տեղերը գրաված շախմատիստները կնվաճեն աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրեր։