-7 աստիճան․ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

-7 աստիճան․ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի, ցերեկը և 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` ձյան տեսքով։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը 31-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա  ևս 1-2 աստիճանով։

Երևան քաղաքում`

Հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։  Նոյեմբերի 3-ի երեկոյան ժամերին, 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Երևան քաղաքի հոկտեմբերի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան`                  23.0°C (2020թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճան`                     -1.4°C (1958թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան`                10.3°C