Արմեն Աշոտյանը կմնա տնային կալանքի տակ

Արմեն Աշոտյանը կմնա տնային կալանքի տակ

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, որոշեց երկարացնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը։ Այսօրվա նիստում դատարանը քննարկման առարկա դարձրեց Արմեն Աշոտյանի խափանման միջոցի հարցը։ Պաշպանության կողմը միջնորդեց վերացնել Աշոտյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը, միևնույն ժամանակ, արձանագրել, որ առհասարակ որևէ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա։

Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց մերժել միջնորդությունը և երկարացնել Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը։