Հարավային Լիբանանը նման է մեծ ռազմադաշտի․ սպանվել է 60 խաղաղ բնակիչ

Հարավային Լիբանանը նման է մեծ ռազմադաշտի․ սպանվել է 60 խաղաղ բնակիչ

Մերձավոր Արևելքում իսրայելական կողմից Լիբանանի ուղղությամբ կրակը երեկվանից չի դադարում։ Բեյրութում ապրող մեր հայրենակիցները MediaHub-ին փոխանցեցին, որ այս պահին ծանր մարտեր են Լիբանանի հարավում։ 

«Երեկվանից ռմբակոծությունների ձայները չեն դադարում։ Իսրայելը խոշոր տրամաչափի զինատեսակներով հարվածներ է հասցրել Բեյրութի ծովափնյա շրջաններին, ունենք մարդկային ու նյութական կորուստներ։ Իսկ այս պահին հարավային Լիբանանը նման է մեծ ռազմադաշտի։ Սիոնիստները փորձ են անում առաջ շարժվել դեպի Խիամ քաղաքի հարավ-արևելյան տարածք։ Շատ ծանր օր է այսօր»,-ասաց բեյրութցի Գրիգոր-Զոհրապ Խաչատուրյանը։ 

Պայթյունների ձայները լսելի են քաղաքի կենտրոնից։ Բնակիչներն ապաստարաններում են։ Մեր զրուցակցի խոսքով՝ խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր ու վիրավորներ։ Իսրայելական ուժերը փոխել են խաղի կանոնները։ Հեռահար հրթիռներով գնդակոծելուց հետո, ցամաքային ուժերն առաջանում են դեպի Քսարա գյուղաքաղաք։ 

Խաչատուրյանն ասում է՝ «տվյալներ կան, որ իսրայելական բանակը խնդիր ունի գրավելու նաև Լիբանանի Խիամ քաղաքի հարավը։ 
 «տվյալներ կան, որ իսրայելական բանակը խնդիր ունի գրավելու նաև Լիբանանի Խիամ քաղաքի հարավը».

«Մենք արդեն գիտենք Իսրայելի ռազմավարությունը։ Նախորդ օրերին «Հըզբոլլահ»-ը մեծ կորուստներ է պատճառել սիոնիստներին, դրա համար կատաղել են։ Ռազմաճակատում ունեցած անհաջողություններից հետո թիրախում հայտնվում են խաղաղ բնակիչները, բնակելի թաղամասերը, քաղաքացիական նշանակության շենք-շինությունները։ Սպանվել է 60 անմեղ քաղաքացի, նրանց թվում՝ 16 անդամից բաղկացած ընտանիք»,-հավելեց նա։

Հունան Թադևոսյան