Արցախում զոհվածներից երկուսը աշխահազորային էին, երկուսն էլ՝ 4 երեխայի հայր

Երկուսն էլ ընտանիքի լավ հայր էին, երկուսն էլ 4 երեխա ունեին։ Ցավալի է մեզ համար այս կորուստը։ Այս մասին այսօր MediaHub-ին փոխանցեց Մարտունու շրջանի Գիշիի վարչական ղեկավար Սերոբ Աղաբեկյանը՝ ներկայացնելով ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված համագյուղացիներին։
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ ադրբեջանական հերթական սադրանքի հետեւանքով զոհվել են ՊԲ 4 զինծառայողներ՝ Արմո Աբգարյանը, Սամվել Թորոսյանը, Երվանդ Թադևոսյանը և Գագիկ Բալայանը: Արմո Աբգարյանն ու Գագիկ Բալայանը Գիշի համայնքից էին։ «Երկուսն էլ աշխարհազորային էին, դիրքերում էին։ Արմոն 54 տարեկան էր, Գագիկը՝ 36 ու առաջին պատերազմի ժամանակ էլ իր հայրն էր զոհվել»,-ասաց նա։ Գյուղապետի խոսքով՝ գյուղում գրեթե բոլոր տղամարդիկ աշխարհազորայինի կազմում են, հիմա իրավիճակը հանգիստ է։ «Գյուղում խուճապ չկա, բայց անհասկանալի է, թե ինչ է սպասվում, լավ բան չկա»,-ներկայացրեց նա։