Իսկ դուք գիտեի՞ք, որ գազարները ունեցել են բացարձակապես այլ գույն

Իսկ դուք գիտեի՞ք, որ գազարները ունեցել են բացարձակապես այլ գույն

MediaHub-ն այսօր ներկայացնեւոմ է աշխարհի ամենատարածված բանջարեղեններից մեկը՝ գազարը: Կլիմայի հանդեպ անտարբեր այս բանջարեղենը լի է վիտամիններով, և դրա ամենատարածված տեսակը նարնջագույնն է:

Այն մարդիկ, ովքեր սովոր են նարնջագույն գազարին, կզարմանան եթե ասենք այլ գույների գոյության մասին: Ավելին, սկզբում այս բանջարեղենը ամենևին էլ նարնջագույն չի եղել: Գերակշռում էին մանուշակագույն և դեղին գույները:

Վայրի գազարները գոյություն ունեին տասնյակ և նույնիսկ հարյուր հազարավոր տարիներ առաջ, իսկ այս ընտանիքը, որին պատկանում է մեր հերոսուհին, գոյություն ունի մոլորակի վրա միլիոնավոր տարիներ: Վայրի գազարների անթիվ տեսակներ տարբերվում էին չափսով, համով և իհարկե գույնով՝ դեղինից մինչև մուգ մանուշակագույն: Հատկանշական է, որ ավելի մուգ տեսակները աճում էին Ասիայի շրջանում, իսկ բաց դեղին երանգները տարածված էին Միջերկրական ծովի հարակից շրջաններում:

Երկար ժամանակ գազարները մնացին որպես վայրի բույս: Այն հայտնի էր մարդուն, բայց մեր նախնիների ամբողջ ուշադրությունը կենտրոնացած էր հացահատիկային կուլտուրաների և մի քանի այլ տնային բույսերի մշակման վրա: Միայն 10-րդ դարում մարդիկ սկսեցին լրջորեն զբաղվել գազարի մշակմամբ՝ Փոքր Ասիայում:

Մի քանի դար անց գազարները սկսում են մշակվել եվրոպական երկրներում: Սակայն միայն միջերկրածովյան դեղին գազարները միշտ մնացին պարզ և բարակ արմատային բերք: Եվրոպացիները երկար ժամանակ չէին համակերպվում այս իրավիճակի հետ, և արդեն 17-րդ դարում տարբեր շրջաններից սորտերի խաչասերումը հանգեցրեց այն նարնջագույն գազարների հայտնվելուն, որոնց մենք ծանոթ ենք:

Հենց նարնջագույն գազարներում է ամփոփված ասիական և միջերկրածովային գազարների օգտակար նյութերն ու վիտամինները, որն առանձնանում է իր մեծ չափերով և քաղցր համով: Եվ այո՛ զարմանալի չէ, որ հենց նարնջագույն գազարը ձեռք բերեց ժողովրդականություն գնորդների շրջանում:

- Գազարը կանխարգելում է քաղցկեղի առաջացումը,

- Գազարի օգտագործումը նվազեցնում է թոքերի, կաթնագեղձի ու հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը, 

- Գազարը դանդաղեցնում է ծերացման պրոցեսը,

- Գազարը բնական հակասեպտիկ է,

- Կարող է կանխարգելել վարակների տարածումը,

- Գազարը օգնում է կանխարգելել սրտանոթային հիվանդությունները,

- Գազարը ատամներն ու լնդերը առողջ է պահում: 

Ցանկալի չէ գազար օգտագործել լյարդի հիվանդությունների դեպքում. եթե օրգանն առողջ չէ, չի կարող յուրացնել կարոտին։ Հակացուցումների թվում են նաև խոցային հիվանդությունները, էնտերիտը (բարակ աղու բորբոքային հիվանդություն), գաստրիտը։