Վաղը տեղի կունենա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Վաղը Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը․ հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Արտաքին գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի դեէսկալացիայի ուղիները և Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին, 2021 թվականի նոյեմբերի 26-ին եռակողմ պայմանավորվածությունների կատարումը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը։ Նախարարները կքննարկեն նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այլ կարևոր ոլորտներ, այդ թվում՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումը, հասարակության և փորձագետների շփումները։
Կքննարկվի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը: