Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց. գործով վկաները չեն ներկայացել դատարան

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց. գործով վկաները չեն ներկայացել դատարան

Երեւանի Ավան եւ Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում նախագահությամբ Վահե Միսակյանի, այսօր՝ հունիսի 9-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի եւ գյուղնախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գեւորգ Հարությունյանի գործով դատական նիստը հետաձգվեց՝ գործով վկաների՝ դատարան չներկայանալու հիմքով։

Դատական նիստին պետք է հարցաքննվեին վկաներ Եղիշե Վարդանյանը եւ Սեւան Քոչարյանը։

Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հուլիսի 7-ին՝ 14։30-ին։