Լեռնապատի հարակից սարում այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ․ ի՞նչ է պատահել

Լեռնապատի հարակից սարում այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ․ ի՞նչ է պատահել

Ապրիլի 24-ին, ժամը 08։35-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում են խոտածածկույթ և թփուտներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։55-ին, մարվել՝ 13։00-ին։ Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ։