Հանցագործություններ՝ անչափահասների նկատմամբ․ քննվել է 545 վարույթ

Հանցագործություններ՝ անչափահասների նկատմամբ․ քննվել է 545 վարույթ

ՀՀ քննչական կոմիտեում ամփոփվել է 2022թ. ընթացքում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների ընդհանուր շարժընթացը։

Ըստ այդմ՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչների վարույթում 2022թ․ ընթացքում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 545 քրեական վարույթ։

Վարույթներից 66-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 73 անձի վերաբերյալ ուղարկվել դատարան։ 188 քրեական վարույթ կարճվել է, որից 119-ը` ռեաբիլիտացնող, իսկ 69-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով: 229 քրեական վարույթ փոխանցվել է 2023թվական:

Դատարան ուղարկված վարույթներից՝

• 1-ը եղել է սպանության,

• 3-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու,

• 1-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու,

• 3-ը՝ մարդուն առևանգելու,

• 11-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների,

• 2-ը՝ 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու,

• 5-ը՝ անառակաբարո արարք կատարելու,

• 4-ը՝ ֆիզիկական ներգործության,

• 2-ը՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու,

• 3-ը՝ ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու,

• 31-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Դատարան ուղարկված վարույթներով 73 մեղադրյալներից 33-ը հանդիսացել են անչափահաս տուժողի ընտանիքի անդամներ, իսկ 4-ը՝ ուսումնական կամ դաստիարակչական հաստատության աշխատակիցներ: Մնացած դեպքերը կատարվել են այլ անձանց կողմից:

77 անձի նկատմամբ ոչ ռեաբիլիտացիոն հիմքերով քրեական հետապնդում չի իրականացվել կամ դադարեցվել է քրեական հետապնդումը:

ՀՀ քննչական կոմիտե