Ինչպես է սկանդինավյան քայլքը նպաստում հոգեկան ու ֆիզիկական առողջության վրա․ խոսել է մասնագետը

Ինչպես է սկանդինավյան քայլքը նպաստում հոգեկան ու ֆիզիկական առողջության վրա․ խոսել է մասնագետը

Սկանդինավյան քայլքը բարելավում է արյան թթվածնով հագեցվածությունը, նվազեցնում է նյարդային համակարգի գրգռվածությունը, բարելավում է տրամադրությունը, նորմալացնում են նյութափոխանակությունն ու նպաստում քնի որակի բարելավմանը։ Ասել է ֆիթնեսի մարզիչ Նատալյա Ստրելկովան։

«Նման մարզումները հատկապես օգտակար են դեպրեսիայով տառապող մարդկանց համար։ Սկանդինավյան քայլքը օգնում է արագ հաղթահարել սթրեսը»,- ասել է Ստրելկովան։

Մարզիչը հավելել է, որ բացի հոգեկանից, սկանդինավյան քայլքը դրական է ազդում ֆիզիկական առողջության վրա։ «Մարզվելուց հետո վերին մարմնի, ոտքերի և մեջքի ցավը նվազում է, սրտի աշխատանքը բարելավվում է, և մկաններն ուժեղանում են», - պարզաբանել է Ստրելկովան: