Ջերմուկի հատվածում չկան դիեր, որ դուրս չեն բերվել. մարզպետ
Արդյո՞ք ադրբեջանական խումբը, որը սեպտեմբերի 13-ից հետո ներթափանցել է Ջերմուկի տարածք, դեռևս այնտեղ է: Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հարցին դրական պատասխան տվեց՝ այո՛, բայց երբ լսեց լրագրողի հակադարձ հարցը, թե ԳՇ պետը հատարարել էր, որ ադրբեջանական խումբը հեռացել է, Գրիգորյանը փոխեց խոսքը.
«Եթե շտաբի պետը այդպես է ասել, ապա հենց այդպես էլ կա, ավելի մանրամասն չեմ կարող խոսել։ Ադրբեջանական խմբին տեսնելը բնական է չի կարող չանհանգստացնել մեզ, բայց ողջամիտ դատողությունը ցույց է տալիս, որ եթե ագրեսիա լինի, մենք կկարողանանք դիմակայել, ադեկվատ պատասխան տալ»,-ասաց Գրիգորյանը։
Մարզպետը նշեց, որ մարզում Եվրամիության դիտորդներ կան տեղակայված, ովքեր բարձրացել են տեսանելի վայր՝ ՊՆ համապատասխան հրամանատարական կազմի ուղեկցությամբ, որին ինքը ներկա է եղել։ Դիտորդները իրենց աչքով կամ հեռադիտակով տեսել և արձանագրել են։ Նաև տեղեկացրեց, որ դիտորդները տեղակայված են Վայոց ձորի մարզկենտրոնում՝ Եղեգնաձորում։
Հարցին՝ արդյո՞ք դիտորդների տեղակայումից հետո կրակոցներ եղե՞լ են, Գրիգորյանն ասաց, որ իրենց մարզում չեն լսվել կրակոցներ, սահմանային միջադեպեր չեն եղել։
Մարզպետի խոսքով՝ այս պահի դրությամբ էլ դիեր չկան, որ պատերազմական գործողությունների տարածքներից դուրս չեն բերվել, համենայնդեպս Ջերմուկի ձորի հատվածում.
«Իմ տեղեկություններով՝ անվտանգության համապատասխան աշխատակիցները, նաև ՊՆ-ի հետ փոխհադարձ պայմանավարվածությամբ, ամբողջ տարածքն անցել են և որևէ բան չեն հայտնաբերել»,-ասաց Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում