ՀՀ-ն նոր Գլխավոր դատախազ ունի․ Աննա Վարդապետյանը երդվեց

ՀՀ նոր Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ԱԺ-ում երդվեց։ 

Նշենք, որ 36-ամյա Աննա Վարդապետյանը գլխավոր դատախազի պաշտոնը կստանձնի վեց տարով։ Վերջինս պաշտոնին էր նշանակվել հունիսի 29-ին. խորհրդարանը նրան ընտրեց միայն իշխանական պատգամավորների՝ 70 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ: 

Հիշեցնենք, որ մինչև Գլխավոր դատախազի պաշտոնին անցնելը, Վարդապետյանը զբաղեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականի պաշտոնը։

Մանրամասները՝ տեսանյութում․