Ակնհայտ է, որ այլ պատրաստություն անցած դիվերսիոն խմբերը կարող են խոշոր վնաս հասցնել ՀՀ-ին

Ակնհայտ է, որ այլ պատրաստություն անցած դիվերսիոն խմբերը կարող են խոշոր վնաս հասցնել ՀՀ-ին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․«Պաշտոնապես արդեն հաստատված է, որ ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինծառայողներից մեկը Կապանում քաղաքացիական անձ է սպանել:

Ով գոնե նվազագույն չափով տիրապետում է ՀՀ քարտեզին ու գիտակցում, թե ինչ է նշանակում Սիսիանի ուղղությամբ ներթափանցելն ու այնուհետև Կապան համայնք հասնելը, բնականաբար գիտի, որ այս իշխանության պայմաններում, ՀՀ-ում տրամաբանորեն չկա մի բնակավայր, որտեղ չեն կարող մուտք գործել ադրբեջանցիները:

Տեղի ունեցածը կարող էր արձանագրվել սահմանագծի այլ ուղղությամբ, այլ մարզում, այլ համայնքում ու լրիվ այլ ելքով:

Դեռ պարզ չէ, թե, ՀՀ տարածք մուտք գործելով, ինչ նպատակներ են հետապնդել 2 ադրբեջանցիները, սակայն ակնհայտ է, որ կազմակերպված, այլ պատրաստություն անցած դիվերսիոն խմբերը կարող են խոշոր վնաս հասցնել ՀՀ-ին:

Մեր երկրում անվտանգությունն արտահայտվում է մեկ ձևով` Փաշինյանի անձնական պաշտպանությամբ, այլ բան նրան ու նրա իշխանությանը չի հետաքրքրում»: