«Մշակույթի տան տնազ է, գոմ»․ արագածավանցիների բողոքներն անթիվ են

MediaHub-ը շարունակում է իր ուղիղ միացումը Արագածավան համայնքից։ 

Նշենք, որ այնտեղ այցի է մեկնել Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը։

Բնակիչները մեզ հետ զրույցում ներկայացրին իրենց բողոքները, գյուղացիներից շատերն էլ եկել են Սափեյանին ներկայացնելու իրենց բողոքը Թալինի ՋՕԸ պետ Սուրեն Թորոսյանի վերաբերյալ։

Վերջինս, հիշեցնենք, 24-ամյա երիտասարդի էր ծեծի ենթարկել, ձերբակալվել, ապա ազատ արձակվել:

Գյուղացիներից մեկը նշեց, որ համայնքում լուրջ է նաև խմելու ջրի խնդիրը։

«Բոլորը խմելու ջրի խնդիր ունեն։ Ես չգիտեմ՝ սա Սուրեն Թորոսյանի իրավասության տակ է, թե ոչ, բայց ամբիոնից խոսք տվեցին, որ խմելու ջրի խնդիրը կլուծեն, ոչինչ չարեցին»,-ասաց նա։

Մյուս գյուղացին էլ ասաց, որ Մշակույթի տան հարցը ևս պետք է լուծել. «Մշակույթի տան տնազ է, գոմ»,- նեղսրտած ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում