56-ամյա Սալմա Հայեքը բիկինիով կազմվածքն է ցուցադրել (լուսանկար)

56-ամյա Սալմա Հայեքը բիկինիով կազմվածքն է ցուցադրել (լուսանկար)

56-ամյա Սալմա Հայեքը իր երկրպագուներին՝ Ինստագրամում բիկինիով լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել։ Հոլիվուդյան դերասանուհու 23 միլիոն հետևորդները հիացել են աստղի արտաքինով:

«Ամեն անգամ, երբ ես թարմություն եմ ցանկանում,  ես նետվում եմ օվկիանոս», - ստորագրել է նա:

Հայեքի նոր հրապարակումն անտարբեր չի թողել նրա երկրպագուներին։ Նրանցից շատերը նշել են, որ դերասանուհին գերազանց ֆիզիկական մարզավիճակում է և տարիներն անցնում են ու նաավելի երիտասարդ տեսք ունի։ «Ինչպես Sports Illustrated-ի շապիկից», «Կարծում եմ, որ Սալման ավելի զիլ է, քան Ջեյ Լոն։ Իսկ դու ինձ ի՞նչ կանես», «Ես քեզ սիրահարված եմ արդեն 20 տարի։ Դու չես ծերանում»,- մեկնաբանություններում գրել են երկրպագուները։