Ինչպես օգտագործել մեխակը ատամի ցավը բուժելու համար

Ատամի ցավն անսպասելի և հանկարծակի է սկսվում: Այն հիմնականում ի հայտ է գալիս գիշերվա կեսին, երբ քնած ենք, կամ, երբ հեռու ենք մոտակա ատամնաբուժարանից:
Timefornaturalhealthcare.com-ը ներկայացրել է հրաշալի տնական միջոց, որը կօգնի ազատվել ատամի անտանելի ցավից: Այդ տհաճ ցավի լուծումը բոլորիս հայտնի մեխակն է: Սա համեմունք է, որն ունի քաղցր համ և շատ առողջարար հատկանիշներ: Մեխակը հզոր ցավազրկող, հականեխիչ հատկանիշներ ունի և պարունակում է էուգենոլ, որը դադարեցնում է ցավը, մաքրում բերանի խոռոչը և կարող է վերացնել բերանի տհաճ համն ու հոտը:
Գոյություն ունի 3 ձև, որոնց միջոցով կարող եք ազատվել ատամի ցավից՝ օգտագործելով մեխակը, կախված տանը եղած մեխակի տեսակից:
Աղացած մեխակ
Կես թեյի գդալ աղը լուծեք տաք ջրում: Բերանը ողողեք այդ խառնուրդով: Վերցրեք մի պտղունց աղացած մեխակ և դրեք ցավացող ատամի վրա: Սպասեք մի փոքր, մինչև մեխակը կսկսի գործել:
Ամբողջական մեխակ
Նույն խառնուրդով ողողեք բերանը: 2-3 հատիկ մեխակը դրեք բերանում, ցավացող ատամին մոտ: Սպասեք, որ մեխակը փափկի, ծամեք դրանք՝ մինչև եթերային յուղերը դուրս գան, և մեխակը սկսի ազդել:
Մեխակի յուղ
Ձեզանից կպահանջվի մեխակի յուղ, ձիթայուղ և խոզանակ: Աղի և ջրի խառնուրդով ողողեք բերանը: Խառնեք մեխակի յուղի մի քանի կաթիլը մեկ ճաշի գդալ ձիթայուղի հետ: Խոզանակի միջոցով ստացված զանգվածը տարածեք ցավացող ատամի վրա: Պետք չէ ուժեղ սեղմել խոզանակը: