Գյուղացիները զենք են ուզում բռնազավթիչ թշնամուն Հայաստանից քշելու համար․ հայության դիմադրության ոգին ողջ է

Գյուղացիները զենք են ուզում բռնազավթիչ թշնամուն Հայաստանից  քշելու համար․ հայության դիմադրության ոգին ողջ է

Իրանագետ Վարդան Ոսկանյանը «Տելեգրամ»-ի ալիքում գրում է․

«Դիտում եմ Տեղ գյուղից լրագրողական ռեպորտաժը. գյուղացիները զենք են ուզում բռնազավթիչ թշնամուն Հայաստանի սրբազան հողից դուրս քշելու համար։

Հայության դիմադրության ոգին, որքան էլ փորձում են ամեն կերպ կոտրել, դեռ ողջ է՝ թեև խոցված ու վիրավոր, բայց շնչող և վեր հառնելու ու պայքարելու պատրաստ, իսկ սա հույս է՝ չմարող հույս, որ մեր հայրենիքը վերածնվելու է։»։